27 ապրիլի 2011 - 15:39 AMT
Ապրիլի 27-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 372,35 դրամ

Ապրիլի 27-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4 550 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 371.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 371.03 դրամ:

Միաժամանակ, ապրիլի 27-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 372,35 դրամ` ապրիլի 26-ի համեմատ կրճատվելով 1.27 կետով: Միևնույն ժամանակ, 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 546.98 դրամ` ավելանալով 0.93 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն անփոփոխ է մնացել` 13.43 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: