28 ապրիլի 2011 - 09:40 AMT
Հունիսի 27-ը կարող է ուկրաինյան և հայ ժողովուրդների բարեկամության ու եղբայրության օր դառնալ

Ապրիլի 28-ին «Ուկռաինսկի Նովինի» լրատվական գործակալության մամլո կենտրոնում կկայանա «Ուկրաինա-հայկական հարաբերություններ` ստեղծման հազարամյակ» կլոր սեղան:

Ուկրաինացի գիտնականներն առաջարկում են հունիսի 27-ը Ուկրաինյան և հայ ժողովուրդների բարեկամության ու եղբայրության օր հռչակել: Ինչպես գրում է un.ua-ը, այդ ամսաթվի ընտրությունը պատահական չէ և բավական խորը կրոնա-պատմական արմատներ ունի, որոնք կապել են եղբայր ժողովուրդներին, որոնք դարերով միասին են ապրել: Հենց 1791 թվականի հունիսի 27-ին` Կամենեց-Պոդոլսկում կառուցված Սուրբ Նիկոլայի հայկական եկեղեցու օծման օրը հայ արքեպիսկոպոս Թումանովիչի կարգադրությամբ սահմանվել է Հայոց Տիրամոր Սրբապատկերի օծման տոնը:

Կլոր սեղանին կմասնակցեն հայտնի ուկրաինացի գիտաշխատողներ, հասարակական և քաղաքական գործիչներ, Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ: