Իրանը մտադիր է ապահովել Հայաստանի ելքը դեպի Համաշխարհային օվկիանոս

Իրանը մտադիր է ապահովել Հայաստանի ելքը դեպի Համաշխարհային օվկիանոս

PanARMENIAN.Net - Իրանը մտադիր է ապահովել Հայաստանի ելքը դեպի Համաշխարհային օվկիանոս: «Իրանական ընկերությունները մտադիր են ճանապարհներ և երկաթուղիներ կառուցել Հայաստանում և դրանք միավորել իրանականների հետ»,- հայտնել է Իրանի ճանապարհների և տրանսպորտի նախարար Ռեզա Փելփային: Նրա խոսքով, երկաթուղու երկարությունը կկազմի 540 կիլոմետր, որից 480 կիլոմետրը ձգվելու է Հայաստանի, իսկ 60-ը` Իրանի տարածքով, հաղորդում է Mehr գործակալությունը: Նա ավելացրել է նաև, որ երկու երկրների միջև Փոխըմբռնման մասին հուշագիրը պետք է ստորագրված լիներ, սակայն այդ համաձայնագիրը դեռևս մշակման փուլում է գտնվում: Ըստ ապագա համաձայնագրի, Հայաստանը ելք կունենա դեպի ծով Բանդար-Աբբաս հարավային իրանական նավահանգստով:

Փելփային հաղորդել է նաև իրանական ընկերությունների պատրաստակամության մասին` մասնակցելու Հայաստանի տարածքում 624 կմ երկարությամբ ավտոճանապարհի շինարարությանը, որն ուղղակիորեն կկապի Իրանն ու Վրաստանը:

Հայաստանն աշխարհի 33 երկրներից մեկն է, որոնք ելք չունեն դեպի ծով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---