Դեռևս հայտնի չէ, թե երբ սպիտակ iPhone 4-ը կհասնի Հայաստան

Դեռևս հայտնի չէ, թե երբ սպիտակ iPhone 4-ը կհասնի Հայաստան

PanARMENIAN.Net - Այսօր ԱՄՆ-ում կկայանա սպիտակ iPhone 4-ի պաշտոնական թողարկումը։ Այս մասին հայտնում է Eweek-ը։

Այս պահին Apple Store-ի կայքը տարածում է հաղորդագրություն, որ կայքը թարմացվում է, իսկ դա նշանակում է, որ շուտով սպիտակ iPhone 4–ի նկարները և նկարագրությունը կհայտնվի կայքում։

Հայաստանում iPhone-ի պաշտոնական ներկայացուցիչ Orange Արմենիա ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանն ասաց PanARMENIAN.Net ի թղթակցին, որ սպիտակ iPhone 4-ը սպասվում է Հայաստանում. «Առայժմ չունենք, սակայն սպասվում է, բայց թե երբ, նման տեղեկություններ չեմ կարող տարածել, մենք դրա մասին լրացուցիչ կհայտնենք»։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---