28 ապրիլի 2011 - 10:37 AMT
Ապրիլի 30-ին Ֆիլադելֆիայում կայանալու է «Համազգային» միության առաջին համագումարը

Ապրիլի 30-ին Ֆիլադելֆիայում երկարատև դադարից հետո կայանալու է «Համազգային» միության առաջին համագումարը, որտեղ հանձնվելու են ամերիկահայ գրականության մրցանակներ: Համագումարի շրջանակներում տեղի է ունենալու երտասարդ կինոռեժիսոր և գրող Էրիկ Նազարյանի «Տխրության ժամ» ֆիլմի պրեմիերան: Նիստում հիմնական զեկուցողը լինելու է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի Հայաստանի և Վրաստանի հարցերով փորձագետ Լևոն Ավդոյանը: Մայքլ Բոբելյանը ներկայացնելու է «Հայաստանի երեխաներ. մոռացված ցեղասպանություն և դարավոր պայքար» գիրքը, որը հրատարակվել է 2009-ին Simon & Schuster հրատարակչության կողմից: