28 ապրիլի 2011 - 10:40 AMT
Արթուր Աբրահամ – Անդրե Ուորդ կիսաեզրափակիչ մենամարտը կարող է չկայանալ մայիսի 14-ին

ԱՄՆ-ում «Super Six» առաջնության կիսաեզրափակիչ մենամարտն Արթուր Աբրահամի և WBA վարկածով երկրորդ միջին քաշային կարգում չեմպիոն Անդրե Ուորդի միջև, որը նշանակված է մայիսի 14-ին, ձախողման եզրին է հայտնվել, հաղորդում է fightnews.com-ը: Դրա պատճառը Կալիֆորնիայի Ատլետիկայի հանձնաժողովի որոշումն է, որի համաձայն մենամարտը ամերիկացի մրցավար է սպասարկելու:

«Նախկինում համաձայնեցրած պայմաններին հակառակ, Կալիֆորնիայի հանձնաժողովը հանկարծ պնդում է, որ կալիֆորնիացի մրցավար սպասարկի խաղը, - ընդգծել է Արթուր Աբրահամի փրոմոութեր Վիլֆրենդ Զաուերլանդը:- Դա բոլորովին ընդունելի չէ: Նման փոփոխությունները մեծ և տհաճ անակնկալ էր: Երկու ամիս առաջ բանակցությունների բոլոր մասնակիցները համաձայնեցին, որ այդ մեծ մենամարտը չեզոք մրցավարներ են սպասարկելու: Մենք համաձայնեցինք, որպեսզի մեկ մրցավարը լինի Կալիֆորնիայից, մյուսը` Եվրոպայից, իսկ մյուս երկուսը` ոչ ԱՄՆ-ից: Մինչև այդ հարցը չլուծվի, Արթուրը չի հեռանա Գերմանիայից»: