Մայիսի 6-ին Սիմֆերոպոլում խառը մարտարվեստների Հայաստանի հավաքականը կմասնակցի ԱԱ վերջին փուլին

PanARMENIAN.Net - «Այսուհետև տարբեր երկրներում բնակվող հայ մարզիկները կարող են մտնել խառը մարտարվեստների (MMA) Հայաստանի հավաքականի կազմի մեջ»,- այդ մասին ապրիլի 28-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Արմֆայթինգի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը:

Մայիսի 6-ին Սիմֆերոպոլում տեղի է ունենալու աշխարհի առաջնության վերջին փուլը, որտեղ Հայաստանի հավաքականը մրցելու է Ուկրաինայի թիմի հետ: Տվյալ պահին հավաքականի կազմի մեջ մտել են երեք մարզիկներ` PROFC վարկածով աշխարհի չեմպիոն Գոռ Հարությունյանը հանդես է գալու մինչև 70 կգ ք/կ-ում, ելույթ են ունենալու նաև Դավիթ Խաչատրյանը (76 ք/կ) և աշխարհի չեմպիոն Հրաչո Դարբինյանը (93 ք/կ), որը բնակվում է Նիդերլանդներում:

Դավիթ Խաչատրյանը կիսաեզրափակչում մրցելու է Մագոմեդ Սաադուլաևի հետ (Ռուսաստան), որը 11 մենամարտերից ունի 10 հաղթանակ: Հայ մարզիկն իր հաշվին ունի 12 հաղթանակ և մեկ պարտություն: Այդ զույգի հաղթողն օգոստոսին անցկացնելու է ևս մեկ մարտ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:

«Հայաստանի հավաքականի մնացած անդամներին մենք հրավիրելու ենք տարբեր երկրներից, որտեղ կան ուժեղ հայ մարզիկներ: Նրանք իհարկե մինչ այդ հանդես են եկել Հայաստանի դրոշի տակ, բայց հավաքական են կանչվել առաջին անգամ: Մարզիկները մասնակցելու են 6 խոշոր մրցաշարերի, ֆեդերացիան նպատակ ունի մեր մարզիկներին ճանաչելի դարձնել»,- ասել է Ղուկասյանը:

Ղուկասյանի խոսքերով, Հայաստանը ներկայացնող մարզիկներիի հետ ֆեդերացիան կնքելու է եռամյա պայմանագիր և ապահովելու է նրանց մասնակցությունը տարեկան 5-6 մրցաշարերի. «Հայաստանի դրոշի տակ արդեն հանդես է գալիս Գեղարդ Մուսասին, որը բնակվում է Հոլանդիայում»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---