28 ապրիլի 2011 - 14:07 AMT
Հարավային Կովկասում հավատարմագրված ԱՄՆ դեսպանները Թբիլիսիում քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում ԱՄՆ դեսպանատների ներկայացուցիչները հանդիպել են Թբիլիսիում, որտեղ նրանց ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուն: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղար Թագուհի Ջահուկյանը:

Ինչպես հայտնել է Ջահուկյանը, հանդիպմանը քննարկվել են առանձին երկրներին և ընդհանուր առմամբ տարածաշրջանին առնչվող հարցեր: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հանդիպմանը ներկայացնում էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի տեղակալ Բրյուս Դոնահյուն: