28 ապրիլի 2011 - 17:18 AMT
ՀԱԿ-ի համակիրներն արդեն հավաքվել են Ազատության հրապարակում

Հայ Ազգային Կոնգրեսի համակիրներն արդեն Ազատության հրապարակում են, ուր րոպեներ անց կմեկնարկի ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Ազատության հրապարակից, տվյալ պահին հրապարկում հավաքվել է մոտավորապես 10 հազար մարդ: ՀԱԿ-ի ներկայացուցիչները Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ արդեն ժամանել են հանրահավաքի վայր:

2008թ-ի մարտի 1-2-ի ողբերգական իրադարձություններից հետո իշխանություններն առաջին անգամ թույլատրեցին ըննդիմությանը հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: