29 ապրիլի 2011 - 10:06 AMT
Հայ պատանի ձյուդոիստներն Անկարայում բավարարվեցին մեկական արծաթե և բրոնզե մեդալներով

Անկարայի «Արենա» մարզապալատում ավարտվեց փառատոնի ծրագրով ձյուդոյի մրցաշարի առաջին օրը: Մեր դեռահասների հավաքական թիմը բավարարվեց մեկական արծաթե և բրոնզե մեդալներով:

38 կգ քաշային կարգում 9արենցավանցի Է. Գառնիկյանը, հաղթելով 2 գոտեմարտում, դուրս եկավ եզրափակիչ և չնչին միավորներով պարտվեց ռումինացի մարզիկին, 42 կգ քաշային կարգում հանդես եկող eրևանցի Գ. Հակոբյանը առաջին գոտեմարտը հաղթելուց հետո երկրորդում պարտվեց ռուս մարզիկին: Այնուհետև նա բրոնզե մեդալի համար պայքարում 10:0 հաշվով հաղթեց վճռորոշ գոտեմարտում և արժանացավ բրոնզե մեդալի: 46 կգ քաշային կարգում Ս. Խաչատրյանը բավարավեց 5-րդ տեղով, հայտնում է ձյուդոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

Ապրիլի 29-ին տատամի դուրս կգան երեխաները 50,55,60,+60 կգ քաշային կարգերում: