29 ապրիլի 2011 - 11:38 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն չափազանց մտահոգված է Բաքվի ռազմաշունչ հռետորությամբ

Ընդլայնման և հարևանության քաղաքականության գծով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն մտահոգված է Բաքվի ռազմաշունչ հռետորությամբ և ղարաբաղյան հակամարտութունը զինված ճանապարհով լուծելու սպառնալիքներով: «Կողմերի համար պետք է հստակ լինի, որ խնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի: Չափազանց կարևոր է, որ կողմերը որոշակի շտկումներ կատարեն իրենց հռետորության մեջ»,-ասել է եվրահանձնակատարը:

Ըստ Ֆյուլեի, ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է աշխատեն պահպանել հանդիպումների արդյունքում ձեռբք բերված առաջընթացը և առաջ շարժվեն հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

ՖՈՏՈՇԱՐՔ