Հայաստանը մտադիր չէ պաշտոնապես իր թեկնածությունն առաջադրել ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամի տեղի համար29 ապրիլի 2011 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մտադիր չէր և մտադիր չի եղել պաշտոնապես իր թեկնածությունն առաջադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2012-13թթ. ոչ մշտական անդամի տեղի համար: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել դիվանագիտական աղբյուրը ՄԱԿ-ում: Ըստ նրա, ուղղակի ծիծաղելի է, որ ադրբեջանական ԶԼՄ-ներն արդեն որերորդ անգամ տարածում են իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն: Ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը հայտնել է, որ «Հայաստանը ետ է կանչել ՄԱԿ-ի ԱԽ 2012-13թթ ոչ մշտական անդամի տեղի համար իր թեկնածությունը, որի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերին: Հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանը նույնպես կմասնակցի ընտրություններին, Հայաստանի որոշումն, անկասկած, գնահատվում է որպես պարտությունն ընդունելու փաստ»: PanARMENIAN.Net ի զրուցակիցը նշել է, որ Ադրբեջանը չափից շատ է կարևորում «Հայաստանի դիվանագիտական պարտությունները»: «Չի կարելի պարտվել, եթե չես մասնակցում»,-ասել է աղբյուրը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |