Մերձավոր Արևելքում պայքար է ընթանում զարգացման արևմտյան, իսլամական և թուրքական ուղիների միջև

Մերձավոր Արևելքում պայքար է ընթանում զարգացման արևմտյան, իսլամական և թուրքական ուղիների միջև

PanARMENIAN.Net - Մերձավոր Արևելքում պայքար է ընթանում զարգացման արևմտյան, իսլամական և թուրքական ուղիների միջև: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ղեկավար Ռուբեն Սաֆրաստյանը: Նա նշել է, որ Մեծ Մերձավոր Արևելքի առաջին նախագիծը, որը մշակվել է ամերիկացի և իսրայելցի գիտնականների կողմից դեռ 20-րդ դարի 90-ականներին, ենթադրում է Մերձավոր Արևելքում ժողովրդավարական հեղափոխությունների անցկացում, որոնցից հետո տարածաշրջանի երկրները պետք է արևմտամետ դիրքորոշում զբաղեցնեն: Երկրորդ նախագիծը մշակվել է իսլամական արմատական գիտնականների կողմից և ենթադրում է իսլամի դիրքերի ամրապնդում տարածաշրջանի երկրներում և պայքար գլոբալիզացիայի դեմ: «Նեոօսմանիզմի» թուրքական նախագիծը, որի հեղինակը Ահմեդ Դավութօղլուն է, ենթադրում է Թուրքիայի գերիշխանության հաստատում նախկին Օսմանյան կայսրության երկրներում:

Միաժամանակ, Սաֆրաստյանը նշել է, որ հիմա դժվար է կանխատեսել, թե որ նախագիծն է հաղթանակ տանելու: Ինչ վերաբերվում է Հայաստանի վրա այդ նախագծերի ազդեցությանը, ապա, Սաֆրաստյանի կարծիքով, բացառությամբ թուրքական նախագծի, որը մեզ համար անընդունելի է, հայերը կարող են հարմարվել մնացած տարբերակներին:

Սաֆրաստյանի կարծիքով, հիմա աշխարհում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք նման են Ֆրանսիական մեծ հեղափոխությունից առաջ և հետո տեղի ունեցած դեպքերին: «Մարդկությունը նոր փուլ է թևակոխում: Նոր դարաշրջանի գլխավոր տարբերությունն ինտերնետն է, որի օգնությամբ վիրտուալ աշխարհը սկսել է ազդել իրական աշխարհի վրա»,- նշել է Ռուբեն Սաֆրաստյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---