29 ապրիլի 2011 - 15:09 AMT
Հայաստանում կտեղադրվեն գրքի կրպակներ

Երևանը 2012 թ. գրքի մայրաքաղաք հռչակելու առթիվ, մայրաքաղաքի տարբեր անկյուններում և մարզերի բոլոր քաղաքներում կտեղադրվեն գրքի կրպակներ: Ինչպես հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նախագիծը արդեն մշակվում է Երևանի քաղաքապետարանում: Ըստ նախարարի, սա լավագույն լուծումն է 2012 թ-ին Երևանում գրքի պրոպագանդման հարցում, կվերանա նաև գրախանութների կենտրոնացումը:

Նախարարը նաև նշեց, որ 2008 թ-ից հետո, Հայաստանում գիրք գնողների քանակը աճել է 30-40 տոկոսով: «Գրքի գինն, իմ կարծիքով, խոչընդոտ չէ գնողի համար: Գրքի վաճառքի ծավալներն ավելի շուտ պայմանավորված են բովանդակությամբ», ավելացրել է նախարարը: