29 ապրիլի 2011 - 15:17 AMT
Սիվասի հայկական գերեզմանոցը հայ պահակ կունենան

Սիվասի քաղաքապետ, Մեծ միասնության կուսակցության անդամ Դողան Ուրգյուպը որոնում է ազգությամբ մի հայի, որը կհետևի Սիվասի հայկական գերեզմանոցին:

Այժմ գերեզմանոցը ցանկապատված է: Ինչպես գրում է թուրքական Cihan գործակալությունը, Կոստանդնուպոլսի Հոգևոր խորհրդի անդամ Տրդատ Ուզունյանն այցելել է Սիվաս, շնորհակալություն է հայտնել քաղաքապետին գերեզմանոցի համար հոգ տանելու համար: Դողան Ուրգյուպը նշել է, որ արդեն 2 հայ աշխատակից ունի, շուտով կլինի նաև երրորդը՝ գերեզմանոցի պահակը: