ՊրոԿրեդիտ Բանկը մասնակցում է կառավարության գյուղատնտեսության վարկավորման սուբսիդավորման նոր ծրագրին

ՊրոԿրեդիտ Բանկը մասնակցում է կառավարության գյուղատնտեսության վարկավորման սուբսիդավորման նոր ծրագրին

PanARMENIAN.Net - ՊրոԿրեդիտ Բանկը միացել է պետության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի տրամադրման ծրագրին: Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, վարկավորման ծրագրին մասնակցությունը նպատակ ունի առավել նպաստավոր պայմաններով ֆինանսավորելու գյուղատնտեսության համար առաջնահերթ համարվող ոլորտներում գործող գյուղացիական տնտեսություններին:

Վարկերի պայմաններն են. առավելագույն գումար` 3 մլն. ՀՀ դրամ, առավելագույն տարեկան տոկոսադրույք` 14%, որից 4-6%-ը գյուղացիները հետ կստանան պետության կողմից, ժամկետ` մինչև 2 տարի, առանց միջնորդավճարների և վաղաժամկետ մարման տույժերի կիրառման` 6 ամիս արտոնյալ մարման գրաֆիկով:

Վարկերը Բանկը տրամադրում է Երևանում` Նոր Նորք և Մալաթիա, իսկ մարզերում Արտաշատ, Գյումրի և Վանաձոր քաղաքներում գտնվող մասնաճյուղերի միջոցով:

«Հայաստանում ագրովարկավորմամբ ՊրոԿրեդիտ Բանկը զբաղվում է 2009 թվականից: Մենք հավատացած ենք, որ պետության կողմից նախաձեռնած սուբսիդավորման այս ծրագիրը զգալիորեն նպաստելու է գյուղացիական տնտեսությունների շարունակական կայուն աճին, ինչպես նաև օգնելու է արձանագրել նոր ու հեռանկարային ձեռքբերումներ hանրապետության ողջ գյուղատնտեսական ոլորտի համար»,- նշել է ՊրոԿրեդիտ Բանկի գործադիր տնօրեն Բերտոլդ Հերցֆելդը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---