29 ապրիլի 2011 - 15:39 AMT
Հայաստանի ֆուտբոլի մինչև 17տ. հավաքականը «Ղազախստանի նախագահի գավաթի» վերջին հանդիպմանը զիջեց Թուրքիային

Հայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների հավաքականը «Ղազախստանի նախագահի գավաթի» վերջին հանդիպմանը զիջեց Թուրքիային: Թուրք ֆուտբոլիստները երկու անպատասխան գնդակ ուղարկեցին Սուրեն Չախալյանի թիմի դարպասը:

Մինչ այդ Հայաստանի հավաքականն առաջին խաղում 5:3 հաշվով պարտություն էր կրել Վրաստանի հավաքականից և 2:0 հաշվով հաղթել Ուկրաինայի հավաքականին` զբաղեցնելով վերջին տեղը խմբում:

Հաջորդ փուլ են դուրս եկել Ուկրաինայի և Թուրքիայի հավաքականները: