29 ապրիլի 2011 - 16:41 AMT
Լոս Անջելեսում կներկայացվեն հայ մշակույթի գործիչներին նվիրված մուլտիմեդիոն ծրագրեր

Լոս Անջելեսում «Լոս Անջելես թայմս»-ի կողմից կազմակերպվող Գրքի ամենամյա միջազգային փառատոնում կներկայացվեն «Վիլյամ Սարոյան», «Արշիլ Գորկի» և «Արամ Խաչատրյան» մուլտիմեդիոն ծրագրերը: Ինչպես լրագրողներին հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանն այս տարի առաջին անգամ կներկայանա փառատոնին ամենամեծ տաղավարով: Առանձին բաժին կնվիրվի Հայոց ցեղասպանության թեմային վերաբերող գրքերին, Ամերիկայում ապրած հայ արվեստագետների ստեղծագործական ժառանգությունը, ինչպես նաև կներկայացվեն խտասկավառակներ:

Առանձին շնորհանդեսով կներկայացվի «Հայկական վիրտուալ գիրք» ծրագիրը, իսկ տաղավարի մուտքի մոտ կհնչի կենդանի երաժշտություն քաղաքի ստեղծագործական խմբերի կատարմամբ: