29 ապրիլի 2011 - 20:26 AMT
Մեթյու Բրայզա. Սոչիում հանդիպումից հետո ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց է դիտվում

Սոչիում հանդիպումից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց է դիտվում: Այս մասին լրագրողներին է հայտնել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:

«Այսօր հակամարտության երկու կողմերի արտգործնախարարները զբաղվում են այդ հարցով, և ես կարծում եմ, որ քայլ առ քայլ նախագահներն առաջընթացի են հասնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»,- ասել է Բրայզան:

Անդրադառնալով Վրաստանում հարավկովկասյան երկրներում ԱՄՆ դեսպանների հանդիպմանը` Մեթյու Բրայզան նշել է, որ քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցերը` ներառյալ ղարաբաղյան հակամարտությունը, հաղորդում է Trend news-ը: