30 ապրիլի 2011 - 08:28 AMT
Մեծ Բրիտանիայում ավարտվեց 2012 թվականի Օլիմպիական խաղերի տոմսերի տարածումը

Մեծ Բրիտանիայում ավարտվեց 2012 թվականի Օլիմպիական խաղերի տոմսերի տարածումը: Ընդհանուր առմամբ վաճառքի են հանվել 6,6 միլիոն տոմսեր, որոնք կարելի է ռեզերվ անել 6 շաբաթվա ընթացքում` մինչև մարտի 15-ը: Լոնդոնյան Օլիմպիադայի Կազմկոմիտեի գործադիր տնօրեն Փոլ Դեյթոնի խոսքով, վերջին օրերին տոմսերի պահանջարկը պիկային ցուցանիշների էր հասել:

Ամենապոպուլյար մրցությունների տոմսերի վրա քանակական սահմանափակումներ են դրվել` մեկ հոգուն չորս տոմսից ավել չի վաճառվում: Եթե պահանջարկն ավելի շատ լինի, տոմսերը կվաճառվեն վիճակահանության միջոցով, հաղորդում է sport-express.ru-ն:

Խաղերի բացման արարողության տոմսերի գինը տատանվում է 20 ֆունտից (32 ԱՄՆ դոլար) մինչև 2012 ֆունտ (3120 ԱՄՆ դոլար):

Ընդհանուր առմամբ ամառային Օլիմպիադայի բոլոր 26 օլիմպիական սպորտաձևերի նախնական և եզրափակիչ առաջնություններին 8,8 միլիոն տոմս է սպառվելու: Դրանցից 1,2 միլիոնը զանազան նախարարությունների և գերատեսչությունների, Լոնդոնի քաղաքապետի, հովանավորների ու աթլետների համար է նախատեսված: Եվս մեկ միլիոնը վաճառքի կհանվի Միացյալ Թագավորության սահմաններից դուրս:

Տոմսերի վաճառքից 2012թ. Օլիմպիադայի կազմակերպիչները նախատեսում են 500 միլիոն ֆունտի շահույթ ստանալ (775 միլիոն ԱՄՆ դոլար):