Հարություն Խաչատրյանի ֆիլմը ճանաչվել է Քիշի փառատոնի լավագույն վավերագրական ֆիլմը

Հարություն Խաչատրյանի ֆիլմը ճանաչվել է Քիշի փառատոնի լավագույն վավերագրական ֆիլմը

PanARMENIAN.Net - Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Քիշի (Իրան) առաջին միջազգային կինոփառատոնի «լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում: Ինչպես տեղեկացնում է Tehran Times-ը, փառատոնին ներկայացված էր 29 արտասահմանյան ֆիլմ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Հնդկաստանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Ֆրանսիայից և էլի մի քանի երկրներից: Լավագույն խաղարկային ֆիլմ է ճանաչվել իրանցի ռեժիսոր Մոհամմադ Բոզոռգնիայի «Ծովային մետաքսե ճանապարհ» ֆիլմը:

Քիշի առաջին միջազգային կինոփառատոնը Իրանում անց է կացվել ապրիլի 24-28-ը: Ազատ առևտրի գոտում կազմակերպվող փառատոնը նպատակ ունի վերականգնելու իրանական կինոյի և փառատոնների վարկն աշխարհում: Այդ նպատակով հրավիրվել են վերջին 5 տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերը, այդ թվում` Հարություն Խաչատրյանի երկու ֆիլմերը` «Սահմանը» և «Պոետի վերադարձը»` համապատասխանաբար խաղարկային և վավերագրական անվանակարգերում:

Քիշի փառատոնի հիմնադիրները նշում են, որ փառատոնի առանցքում են տարածաշրջանում առկա կրոնական ու մշակութային փոխհարաբերությունները, Իրանի ու տարածաշրջանի ժողովրդների դերը համաշխարհային պատմության ու ներկայիս քաղաքական զարգացումների մեջ, իսլամական Իրանի խնդիրները, Պարսից ծոցի ու Կասպից ծովի դերը և այլն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---