30 ապրիլի 2011 - 10:57 AMT
Վիկ Դարչինյանի ու Աբներ Մարեսի ռևանշ հանդիպումը կարող է տեղի ունենալ ամռանը

Վիկ Դարչինյանի փրոմոութեր Գերի Շոուի խոսքերով, եթե Ջոզեֆ Ագբեկոն առաջիկայում չկարողանա ռինգ վերադառնալ, նա հարցում կուղարկի IBF՝ Վիկ Դարչինյանի ու Աբներ Մարեսի ռևանշ հանդիպումը նշանակելու մասին: Իր հերթին Մարեսի փրոմոութեր Ռիչարդ Շեֆերն ասել է, որ այդ մրցաշարի կազմակերպիչ Showtime հեռուստաալիքը արդեն խոստացել է իրեն, որ հաջորդ մենամարտը կցուցադրվի հեռուստաալիքով և, հավանաբար, դա կլինի ամռանը, հաղորդում է allboxing.ru-ն:

2010թ. դեկտեմբերին Դարչինյանը թեթևագույն քաշային կարգի մրցաշարում զիջեց Մարեսին: Արդեն ապրիլի 24-ին հայ բռնցքամարտիկը հաղթեց երրորդ տեղի համար մենամարտում՝ հաղթելով աշխարահի նախկին չեմպիոն Յոնի Պերեսին, և դարձավ IBՕ վարկածով աշխարհի չեմպիոն: Իսկ եզրափակիչ մենամարտը IBF վարկածով աշխարհի չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոյի ու Մարեսի միջև չեղյալ հայտարարվեց Ագբեկոյի պատճառով: