30 ապրիլի 2011 - 13:26 AMT
Կգործարկվի արդյո՞ք Firefox 5-ը հունիսի 21-ին

Ըստ Geek.com-ի, Mozilla -ն պատրաստվում է թողարկվել Firefox 5-ը հունիսի 21-ին։ Սակայն դեռ որևէ տեղեկություն չկա, թե ինչ նոր գործիքներ է ունենալու Firefox-ի նոր տարբերակը։

Mozilla-ն Google -ի պես Chrome-ի նույն մոտեցումն է ցուցաբերում՝ օպերատիվ թարմացումներ, նոր թողարկումներ և չի սպասում, որ հիմնական փոփոխությունները կուտակվեն՝ ներկայացվելու համար թարմացման մեծ փաթեթով։

Համեմատության համար. Google-ը պարբերաբար թողարկում է նոր թարմացումներ Chrome բրաուզերի համար, տեղադրելով դրանք բրաուզերում ամեն անգամ, երբ օգագործողը փակում և կրկին բացում է բրաուզերը։

Mozilla-ի ծրագրավորողները նույնպես ցանկանում են ետ չմնալ իրենց մրցակցից և պարբերաբար նոր փոփոխություններ են կատարում և թարմացումներ անում Firefox բրաուզերում։

Mozilla-ն հայտարարել էր, որ պլանավորում է 4 թողարկում 2011-ին։

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին կայանալու է Mozilla Firefox 4-ի միջազգային Launch day-ի երևանյան շնորհանդեսը։