ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի վարքագիծն արժանի է միջազգային հանրության ամենախիստ դատապարտմանը

ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի վարքագիծն արժանի է միջազգային հանրության ամենախիստ դատապարտմանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի դրսեւորած արկածախնդիր գործելաոճի պատճառով ստեղծված իրավիճակը լրացուցիչ լարվածություն է ստեղծում՝ բացասաբար ազդելով բանակցային գործընթացի վրա: Այս մասին ասվում է Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ` Ադրբեջանի և Արցախի շփման գծում զոհված երեք հայ զինծառայողների առնչությամբ:

«Ադրբեջանը ցույց է տալիս, որ կարող է արհամարել միջազգային տարբեր ատյաններից եւ երկրներից հնչող հրադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման, վստահության ամրապնդման եւ միայն խաղաղ ճանապարհով խնդիրները լուծելու վերաբերյալ կոչերը: Այս վարքագիծն արժանի է միջազգային հանրության ամենախիստ դատապարտմանը»,- ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---