Աբդուլլահ Գյուլը չի բացառել, որ թուրքերը կասեն «ոչ» ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը

Աբդուլլահ Գյուլը չի բացառել, որ թուրքերը կասեն «ոչ» ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը

PanARMENIAN.Net - «Հնարավոր է, Թուրքիայի ժողովուրդը «ոչ» ասի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, ինչպես դա արել է Նորվեգիայի ժողովուրդը»,- ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ հանդես գալով հայտարարությամբ Ավստրիա կատարելիք այցի նախաշեմին, որը նախատեսված է մայիսի 2-ին: Ինչպես նշել է Գյուլը, Թուրքիան ապագայում բավական հրապուրիչ երկիր կդառնա և մեծ ավանդ կունենա ԵՄ-ում:

Հիշեցնելով այն մասին, որ ճանապարհը դեպի Եվրամիություն բավական երկար է, Գյուլն ասել է, որ 2005-ին որոշում է ընդունվել Թուրքիայի՝ ԵՄ մտնելու համար բանակցությունները սկսելու մասին, որի լույսի ներքո նրանք պետք է հավատարիմ մնան «pacta sunt servanda» (պայմանագրերին պետք է հետևել) սկզբունքին:

Թուրքիայի նախագահը շեշտադրել է այն, որ Թուրքիայի՝ ԵՄ մտնելու ճանապարհին խոչընդոտները ոչ միայն անօրինական են, այլ նաև անարդար: «Գլխավորն այն է, որ Թուրքիան ապահովում է ԵՄ չափանիշներին համապատասխանություն»,- ասել է Գյուլը: Նշելով այն, որ անհնար է ուշադրություն չդարձնել միլիոնավոր մահմեդականերին, որոնք բնակվում են Եվրոպայում, Գյուլն ասել է, որ քսենոֆոբիան, արմատականությունը և իսլամաֆոբիան չեն համապատասխանում Եվրոպայի ոգուն, հաղորդում է TRT Russian-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---