Մալդիվյան կղզիներում պահանջում են երկրի նախագահի հրաժարականը

PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին Մալդիվյան հանրապետության մայրաքաղաքում՝ Մալեում, տեղի է ունեցել հակակառավարական ցույց: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ակցիային մասնակցել է շուրջ հինգ հազար մարդ, հիմնականում երիտասարդություն:

Ցուցարարները պահանջել են հանրապետության նախագահ Մոհամեդ Նաշիդի հրաժարականը: Մալդիվյան կղզիների բնակիչները դուրս են եկել փողոցներ՝ բարդ տնտեսական իրավիճակի դեմ բողոքելու համար: Իշխանությունները դեռ չեն մեկնաբանում իրավիճակը, հաղորդում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---