1 մայիսի 2011 - 16:14 AMT
Եմենում քաղաքական ճգնաժամը լուծելու մասին համաձայնագրի ստորագրումը հետաձգվել է անորոշ ժամկետով

Եմենում քաղաքական ճգնաժամը լուծելու մասին համաձայնագրի ստորագրումը հետաձգվել է անորոշ ժամկետով: Դրա պատճառ է դարձել Եմենի նախագահ Ալի Աբդուլահ Սալեհայի հրաժարվելը 30-օրյա ժամկետում իշխանությունը հանձնելու մասին պայմանագիրը ստորագրելուց: Սալեհը հրաժարվել է փաստաթուղը ստորագրել ապրիլի 30-ին:

Դրանից հետո պարզ է դարձել, որ եմենյան ընդդիմության ներկայացուցիչները չեն ժամանելու Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի ԱԳՆ նախարարների հանդիպմանն Էլ Ռիադում: Միևնույն ժամանակ ընդդիմությունը հայտարարել է, որ մշակում է իր ջանքերի ակտիվացման պլան՝ ուղղված Եմենում իշխանափոխությանը: Բացր դրանից, ընդդիմադիրները հայտարարել են, որ անհամբերությամբ սպասում են ԵՄ և ԱՄՆ արձագանքին իշխանությունը հանձնելուց հրաժարվելու Սալեհիի որոշման վերաբերյալ, հաղորդում է ՌԲԿ-ն: