Բեն Լադենը ոչնչացված է, հայտարարել է Օբաման

Բեն Լադենը ոչնչացված է, հայտարարել է Օբաման

PanARMENIAN.Net - «Ալ Քայիդա» իսլամիստական ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ուսամա բեն Լադենը սպանվել է Իսլամաբադում: Այդ տեղեկատվությունը հաստատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ազգային հղված ուղերձում: Ավելի վաղ բեն Լադենի մահվան մասին տեղեկատվությունը տարածել են ամերիկյան ԶԼՄ-ները: Ամերիկյան առաջնորդի խոսքերով, մեկ շաբաթ առաջ ԱՄՆ հատուկ ծառայությունները տեղեկատվություն են ստացել միջազգային ահաբեկիչի գտնվելու վայրի մասին: Օբամայի հրամանը բեն Լադենի ոչնչացման մասին գործողություն անցկացնելու մասին կատարվել է այսօր:

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն պայքար է մղում «ոչ թե իսլամի, ոչ թե մահմեդականների, այլ միջազգային ահաբեկչության դեմ»: Նրա խոսքերով, «Ալ Քայիդայի» գործունեության ընթացքում նրա հարձակումներին են ենթարկվել նաև մահմեդականները, այդ թվում Պակիստանի բնակիչները:

Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողությունն իրականացվել է ամերիկյան և պակիստանյան հատուկ ծառայությունների կողմից: Բեն Լադենի մարմինը գտնվում է ամերիկյան իշխանությունների մոտ, նրա անձը հաստատվել է ԴՆԹ թեստով: Ուսամա բեն Լադենը սպանվել է անօդաչու ինքնաթիռի օգնությամբ Աբբոտաբադ քաղաքի առանձնատանը` 50 կմ Իսլամաբադից հեռու: Ամերիկացիները բեն Լադենի մահվան մասին տեղեկությունն ընդունել են «ԱՄՆ, ԱՄՆ» կոչերով:

Դեռ 10 տարի առաջ բեն Լադենին սպանելու խոստումը տվել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը: «Թիվ մեկ ահաբեկիչի» գլխի համար ԱՄՆ կառավարությունը խոստացել էր 25 մլն դոլար:

Ուսամա բեն Լադենին մեղադրում են սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում և Վաշինգտոնում ահաբեկչական գործողություններ կազմակերպելու, Սաուդյան Արաբիայում, Եմենում, Աղֆանստանում, Իրաքում, Եգիպտոսում, Քենիայում, Թանզանիայում ամերիկյան ներկայացուցիչների վրա հարձակվելու մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---