Նիկոլյա Սարկոզի. Անհրաժեշտ է պայքարել Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման դեմ

Նիկոլյա Սարկոզի. Անհրաժեշտ է պայքարել Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման դեմ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ասոցիացիան (CCAF) հանդիպել է երկրի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հետ Սենատում Հայոց ցեղասպանության հերքումը ժխտող օրինագծի քննարկման համար: Օրինագիծը օրակարգ է մտցրել Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը: Ավելի վաղ կառավարությունը հայտարարել էր, որ չի պաշտպանելու օրինագիծը, ինչն առաջացրել է Ֆրանսիայի հայ համայնքի դատապարտումը, ինչը ֆրանսիական մամուլը բնութագրել է որպես «վրդովված հայեր»: Չնայած Սենատում սոցիալիստների և կոմունիստների մեծամասնության, ինչպես նաև իշխող «Միություն ժողովրդական շարժման համար» կուսակցության որոշ անդամների աջակցությանը, կառավարությունը կարող է արգելափակել օրինագիծը, և ուստի CCAF-ը դիմել է նախագահ Սարկոզիին: Պետության ղեկավարը հավաստիացրել է CCAF ներկայացուցիչներ Մուրադ Փափազյանին և Արա Թորանյանին, որ «կառավարությունը ճնշում չի գործադրում Սենատի վրա»: Նիկոլյա Սարկոզին հաստատել է, որ նա կողմ է Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքման դեմ պայքարին: CCAF պատգամավորության կազմում եղել են նախկին նախարար Պատրիկ Դևեջյանը, նախագահի որդի Ժան Սարկոզին և Շարլ Ազնավուրի ներկայացուցիչ Լևոն Սայանը: Մայիսի 4-ին Սենատի առջև կայանալու է հայկական համայնքի մեծ ցույցը, PanARMENIAN.Net ին հաղորդել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---