«PowerPoint+Karaoke» միջոցառումը 2-րդ անգամ կանցկացվի Երևանում

«PowerPoint+Karaoke» միջոցառումը 2-րդ անգամ կանցկացվի Երևանում

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին, ժամը 19։00-ին «Բյուրոկրատ» գրախանութում կկայանա 2-րդ «PowerPoint+Karaoke» միջոցառումը։ Միջոցառման կազմակերպիչներից «Նախագծերի կառավարման հայկական ասոցացիա»-յի (APMA) նախագահ Ալբերտ Պողոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց, որ այս անգամ սպասվում են 60-ից ավելի մասնակիցներ.«Ցանկանում ենք, որ շնորհանդեսներ ներկայացնելու ավելի պրոֆեսիոնալ մարդիկ հավաքվեն, մարդիկ, ովքեր ավելի համոզիչ կլինեն։ Մեր առաջին demo միջոցառումը շատ լավ անցավ, բազմաթիվ դրական արձագանքներ ստացանք»։

«PowerPoint+Karaoke»-ի համակազմակերպիչ Հայկ Ասրիյանցը նշեց, որ առաջին demo միջոցառման իրենց սպասելիքներն արդարացան, անգամ գերազանցվեցին։ Կազմակերպիչները հույս ունեն, որ 3-րդ «PowerPoint+Karaoke»-ն արդեն հովանավոր կունենա։ «Մենք այժմ բանակցություններ ենք վարում «Microsoft Հայաստան» և մի քանի այլ ՏՏ ոլորտի կազմակերպությունների հետ՝ հուսալով, որ նրանք հանդես կգան որպես միջոցառման հովանավոր»,- ասաց Ալբերտ Պողոսյանը։

Հայկ Ասրիյանցի կարծիքով այս միջոցառումը թիրախային է ցանկացած ընկերության համար. «Քանի որ մասնակիցներն աշխատող, աշխատավարձ ստացող, գրասենյակային ժողովուրդ է, դա ենթադրում է, որ վերջիններս հովանավորողների արտադրանքի պոտենցիալ գնորդ են, անկախ նրանից, կլինի դա ավտոմեքենա, թե ծրագրային ապահովում»։

Հայկ Ասրիյանցը նաև ավելացրեց, որ ցանկանում են, որ մյուս «PowerPoint+Karaoke»-ին հավաքվեն ինչպես նույն, այնպես էլ տարբեր ընկերությունների աշխատողներ, որպեսզի ստեղծվի ոչ միայն ներքին մրցակցություն, այլև մրցակցություն մրցակից ընկերությունների միջև։

«PowerPoint + Karaoke» միջոցառումն առաջին անգամ անցկավել է Բեռլինում 2006 թվականին։ Այն նպատակ ունի ավանդական Power Point ներկայացումները դարձնել զվարճանքի միջոց։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---