Ջորջ Բուշ կրտսերը բեն Լադենի սպանությունը «կարևոր ձեռքբերում» է համարում

Ջորջ Բուշ կրտսերը բեն Լադենի սպանությունը «կարևոր ձեռքբերում» է համարում

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը ամերիկյան զինվորականների կողմից «Ալ Քայեդիայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենին ոչնչացնելը գնահատել է որպես «կարևոր ձեռքբերում»: «Ահաբեկիչների դեմ պայքարը շարունակվում է, բայց այսօր երեկոյան Ամերիկան հստակ հասկացնել տվեց. կարևոր չէ, թե որքան ժամանակ կանցնի, բայց արդարությունը կհաստատվի»,- ասվում է Բուշի հայտարարությունում:

«Ալ Քայեդա» իսլամիստական ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ուսամա բեն Լադենը սպանվել է Իսլամաբադում: Այդ տեղեկատվությունը հաստատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ազգին հղված ուղերձում: Ավելի վաղ բեն Լադենի մահվան մասին տեղեկատվությունը տարածել են ամերիկյան ԶԼՄ-ները: Ամերիկյան առաջնորդի խոսքերով, մեկ շաբաթ առաջ ԱՄՆ հատուկ ծառայությունները տեղեկատվություն են ստացել միջազգային ահաբեկչի գտնվելու վայրի մասին: Օբամայի հրամանը բեն Լադենի ոչնչացնելու գործողություն անցկացնելու մասին իրականացվել է մայիսի 2-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---