2 մայիսի 2011 - 12:04 AMT
Արթուր Աբրահամն արդեն մեկնել է ԱՄՆ, որտեղ շարունակելու է պատրաստվել Անդրե Ուորդի դեմ մենամարտին

Արթուր Աբրահամը մայիսի 1-ի առավոտյան մեկնել է ԱՄՆ` Անդրե Ուորդի դեմ մենամարտին պատրաստվելու համար:Հայ բռնցքամարտիկը և նրա թիմը մեկնել են ԱՄՆ այն բանից հետո, երբ փրոմոութեր Վիլֆրեդ Զաուերլենդը հաստատում է ստացել, որ այդ մենամարտում ռինգի մրցավար է լինելու Լուիս Պաբոնը Պուերտո Ռիկոյից:

Վերջին շաբաթվա ընթացքում Զաուերլենդը կանոնավոր կերպով հայտարարություն է արել այն մասին, որ մտադիր է բոյկոտել գալիք մենամարտը, եթե Կալիֆորնիա նահանգի Բռնցքամարտի հանձնաժողովը մենամարտին ներկայացնի տեղի մրցավարի: «Մենք շատ ուրախ ենք, որ մրցավարների և ռինգի մրցավարի հետ կապված բոլոր տարաձայնությունները հաջողվել է լուծել: Կալիֆորնիայի հանձնաժողովը և Ուորդի փրոմոութեր Դեն Գուսենը վերջ ի վերջո որոշել են հետևել կնքված պայմանավորվածություններին»,- Զաուերլենդի խոսքերը հաղորդում է boxnews.com-ը:

«Super Six» մրցաշարի կիսաեզրափակիչ մենամարտն Արթուր Աբրահամի և Անդրե Ուորդի միջև կայանալու է մայիսի 14-ին Կարսոնում: