Միացյալ նահանգները արդեն հասցրել են թաղել Ուսամա բեն Լադենին

Միացյալ նահանգները արդեն հասցրել են թաղել Ուսամա բեն Լադենին

PanARMENIAN.Net - «Թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի աճյունը, որը մայիսի 1-ին սպանվել է Պակիստանում, հանձնել են ծովին: Այդ մասին հաղորդում են CNN և NBC ամերիկյան հեռուստաալիքները` մեջբերելով ամերիկյան պաշտոնյաներին, որոնք ցանկացել են անհայտ մնալ: ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչներն ընդգծել են, որ «Ալ Քայեդայի» ղեկավարը թաղվել է մեկ օրվա ընթացքում մահմեդական ավանդույթներին համապատասխան:

Ամերիկյան պաշտոնյաների հայտարարությունների համաձայն բեն Լադենի աճյունը հանձնել են ծովին, որպեսզի նրա գերեզմանը ուխտավայր չդառնա իսլամիստների համար:

«Ալ Քայեդա» իսլամիստական ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ուսամա բեն Լադենը սպանվել է Իսլամաբադում: Այդ տեղեկատվությունը հաստատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ազգին հղված ուղերձում: Ավելի վաղ բեն Լադենի մահվան մասին տեղեկատվությունը տարածել են ամերիկյան ԶԼՄ-ները: Ամերիկյան առաջնորդի խոսքերով, մեկ շաբաթ առաջ ԱՄՆ հատուկ ծառայությունները տեղեկատվություն են ստացել միջազգային ահաբեկչի գտնվելու վայրի մասին: Օբամայի հրամանը բեն Լադենի ոչնչացնելու գործողություն անցկացնելու մասին իրականացվել է մայիսի 2-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---