2 մայիսի 2011 - 14:02 AMT
Մայիսի 5-ին ՍԹԱՐ-ը կհայտարարի ռեբրենդինգի և բաժնետիրոջ փոփոխության մասին

Մայիսի 5-ին ՍԹԱՐ առևտրային ցանցը կհայտարարի ռեբրենդինգի և բաժնետիրոջ փոփոխության մասին: Հայտարարությամբ հանդես կգա ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը և կներկայացնի առևտրային ցանցի նոր բաժնետիրոջը:

Ինչպես նշվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, այս տարվա փետրվարին Viest Assets Ltd ընկերությունը` գրանցված BVI-ում, որոշում էր կայացրել ՍԹԱՐ առևտրային ցանցի 100% բաժնետոմսերի գնման մասին: Ներկայումս, կողմերն արդեն հասել են իրավաբանական ձևակերպումների վերջին փուլին:

Առաջիկա միջոցառմանը ծրագրվում է նաև »Dunlop Consultancy» անգլիական խորհրդատվական ընկերության հիմնադիր և տնօրեն Ջոն Դանլոփի մասնակցությունը, ով աշխատել է ՍԹԱՐ նոր բրենդի հայեցակարգի վրա ընկերության մարքեթինգի բաժնի հետ համատեղ: «Dunlop Consultancy» ընկերությունը հանդիսանում է այնպիսի բրենդերի ստեղծողը, ինչպիսիք են Альфа Банк, Dewars’, Азбука Вкуса, Малина, Квадрат, 36.6, Bombay Sapphire, Банк Русский Старндарт բրենդերը և այլն:

Կներկայացվեն ռեբրենդինգի ներքո նախատեսվող գործընթացները, արդեն իսկ իրականացված հիմնական միջոցառումները, և Հայաստանում մթերային խոշորագույն ցանցի զարգացման պլանները և կանխատեսումները: Նշենք, որ նոր ֆիրմային ոճի զարգացման գործընթացը սկսվել է մոտ մեկ տարի առաջ` զարգացման նոր ռազմավարության հաստատումից հետո: Մոտ օրերս Կենտրոն ադմինիստրատիվ շրջանում գտնվող 3 ՍԹԱՐ սուպերմարկետ հանրությանը կներկայանան նոր տեսքով: Ռեբրենդինգի գործընթացը կավարտվի մինչև 2012թ. կեսը: