Վարդագույն Nokia N8-երը Հայաստան կբերվեն աննշան քանակությամբ

Վարդագույն Nokia N8-երը Հայաստան կբերվեն աննշան քանակությամբ

PanARMENIAN.Net - Այսօր Nokia-ն թողարկել է N8 հեռախոսի վարդագույն սերիան։ Այս մասին գրում է Nokia-ի պաշտոնական բլոգը։

Ռեյչել Բելը, Nokia-ի ավագ դիզայները գրում է. «Հետևելով հսկայական քանակությամբ գույների մասին արձագանքներին, մենք այսօր թողարկեցինք Nokia N8-ի վարդագույնը»։

Հայաստանի «Nokia» բջջային հեռախոսների կենտրոնի վաճառքի տնօրեն Վազգեն Բախշեցյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց, որ Nokia N8-ի վարդագույն թողարկումը սիմվոլիկ քանակությամբ կբերվի Հայաստան։

«Հայաստանում վարդագույնը պահանջարկ չունի, այն չի վաճառվում, սև-ն է, որ բոլորը գնում են։ Nokia N8-ը լուրջ հեռախոս է, բիզնես ոճի հեռախոս է։ Իսկ գործարար մարդիկ գույներին չեն նայում։ Ստանալու դեպքում շատ քիչ՝ սիմվոլիկ քանակությամբ կստանանք»,- ասաց Վազգեն Բախշեցյանը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---