Առնո Դյուբեն. Խոսակցություններն այն մասին, թե Ֆրանսիային ԵԱՀԿ ՄԽ-ում փոխարինելու են, շահարկումներ են

PanARMENIAN.Net - Սպառազինությունների մրցավազքը Հարավային Կովկասում շատերին է մտահոգում Եվրոպայում, սակայն, ազդեցության լծակները շատ քիչ են: Այդ մասին հայտարարել է Միջազգային ու ռազմավարական հարաբերությունների ինստիտուտի (IRIS) հետազոտությունների տնօրեն, Eurasia Intelligence Report-ի գլխավոր խմբագիր, Ռուսաստանի և հետխորհրդային երկրների գծով մասնագետ Առնո Դյուբենը:

«Բոլորը տեսնում են, թե ինչ է կատարվում, ինչպես է աճում բյուջեն, ընդ որում, տարածաշրջանի բոլոր երկրներում: Մյուս կողմից, ի՞նչ կարելի է անել, էմբարգո հայտարարել: Դա ևս բարդ հարց է: Մենք կարող ենք համոզել, որ սպառազինությունների մրցավազքը փակուղի է տանում, որ այդ գումարները կարելի էր օգտագործել երկրի զարգացման համար: Եվ երբ մենք նման փաստարկներ ենք բերում, ի պատասխան լսում ենք, որ հակամարտությունը լուծված չէ և հարկ է պատրաստ լինել ցանկացած զարգացման: Այդ իրավիճակը շատերին է հուզում, սակայն ազդեցության լծակները շատ քիչ են, քանի որ պետություններն ինքնիշխան են»,-ասել է ֆրանսիացի փորձագետը:

Մեկնաբանելով հաղորդագրություններն այն մասին, որ ԵՄ-ն փոխարինելու է Ֆրանսիային ԵԱՀԿ ՄԽ եռյակում, Դյուբենն ասել է, որ ժամանակ առ ժամանակ նման լուրեր են պտտվում: «Ֆրանսիային ցանկանում են փոխարինել նաև ՄԱԿ-ի ԱԽ-ում: Մենք սովոր ենք նման խոսակցությունների: Սակայն, դա քիչ հավանական է: «Ֆրանսիայում ոչ ոք չի համաձայնվի զիջել իր տեղը: Նման խոսակցություններն ընդմանեը շահարկումներ են»,-ասել է Միջազգային ու ռազմավարական հարաբերությունների ինստիտուտի հետազոտությունների տնօրենը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---