2 մայիսի 2011 - 17:03 AMT
ՀՀ ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետգները մայիսի 2-ից 8-ի համար

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից մայիսի 2-ից 8-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, ոսկու գնման գինն այս շաբաթ կկազմի 16585.55 (-22.66), բացթողնման գինը` 18027.77 (-24.63) դրամ, արծաթի գնման գինը` 509.15 (+17.28), բացթողնման գինը` 553.42 (+18.78), պլատինի գնման գինը` 19882.22 (-2.79), բացթողնման գինը` 21611.11 (-3.03), իսկ պալադիումի գնման գինն այս շաբաթ կկազմի 8316.62 (-40.95), բացթողնման գինը` 9039.80 (-44.51) դչամ: