Բեն Լադենի մահվան կապակցությամբ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան անվտանգությունն ուժեղացված է

Բեն Լադենի մահվան կապակցությամբ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան անվտանգությունն ուժեղացված է

PanARMENIAN.Net - «Բեն Լադենի ոչնչացումը մեծ հաղթանակ է ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաև բոլոր ժողովրդների համար: Մենք շատ ուրախ ենք այդ նորությանը: Բեն Լադենը չարաշահում էր աշխարհի ամենախոշոր կրոններից մեկի՝ իսլամի անունն ու միջկրոնական պառակտում էր սերմանում»,-ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:

Նա հայտնել է նաև, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան անվտանգությունը մասնակիորեն ուժեղացված է: «Դա արվում է ԱՄՆ բոլոր դեսպանատներում: Ես ու իմ աշխատակիցները մեզ այստեղ լավ ենք զգում անվտանգության տեսակետից»,-ասել է Բրայզան, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը:

Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ի թղթակցին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն աշխատում է սովորական ռեժիմով, դեսպանատան աշխատակիցներին ոչինչ չի սպառնում

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---