2 մայիսի 2011 - 17:40 AMT
Ադրբեջանում կռիվ է բռնկվել տեղի բնակիչների ու գաղթականների միջև

Ադրբեջանական Տերտեր քաղաքում տեղի բնակիչների ու գաղթականների միջև բահերի և կացինների կիրառմամբ դաժան ծեծկռտուքի արդյունքում 8 հոգի ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Քելբաջարից (այժմ` Քարվաճառ) գաղթածներն առաջինն են կռիվ բորբոքել` անպատվելով տեղի բնակիչ, Ադրբեջանի քիք-բռնցքամարտի հնգակի չեմպիոն Ահմեդ Իսմայիլովին, որից հետո կոտրել են նրա ուսը: Դրանից հետո յուրաքանչյուր կողմից 60 հոգի բահերով և կացիններով հարձակվել են միմյանց վրա:

Նմանատիպ դեպք էր պատահել նաև անցյալ տարի, երբ գաղթականները` զինված երկաթե ձողերով ու հրաձգային զենքով, տասնյակ մարդկանց ծեծի էին ենթարկել: Այդ ժամանակ հիվանդոց տեղափոխվեցին ավելի քան տաս հոգի, այդ թվում` ոստիկանության երկու սպա: Այս դեպքից հետո Տերտերի ոստիկանությունը քաղաքացիների կողմն անցավ, հաղորդում է azxeber.com-ը: