2 մայիսի 2011 - 18:14 AMT
Թալիբները խոստանում են վրեժ լուծել բեն Լադենի մահվան համար, նրանց առաջին թիրախը Պակիստանի նախագահն է

Թալիբները խոստանում են վրեժ լուծել «Ալ-Կայիդայի» առաջնորդ Օսամա բեն Լադենի մահվան համար: Այդ մասին հաղորդում է Agence France-Presse-ը: «Եթե նա նահատակվել է, մենք վրեժ կլուծենք նրա մահվան համար և կհարձակվենք ԱՄՆ-ի և Պակիստանի կառավարությունների ու անվտանգության ծառայությունների վրա»,- հայտնել է պակիստանյան «Թալիբանի» ներկայացուցիչ Էհսանուլլա Էհսանը: Նա ավելացրել է, որ շարժման առաջին թիրախը Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին է և բանակի ներկայացուցիչները, իսկ «Ամերիկան մեր երկրորդ թիրախն է լինելու», հաղորդում է Reuters-ը: Էհսանի խոսքով, ամերիկացիներն ու պակիստանցիները «իսլամի թշնամիներն են»:

Բեն Լադենը սպանվել է 2011թ. մայիսի 1-ին Իսլամաբադի մերձակայքում գտնվող իր առանձնատանը: Նրա դին արդեն հանձնվել է ծովին: Ըստ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, նրա գտնվելու վայրի մասին հայտնի է դարձել նախորդ շաբաթ: