Իրանում կասկածում են Բեն Լադենի լիկվիդացման մասին տեղեկատվության հավաստիության հարցում

PanARMENIAN.Net - Իրանում կասկածում են «Ալ-Կայիդայի» առաջնորդ Օսամա բեն Լադենի լիկվիդացման մասին տեղեկատվության հավաստիության հարցում: Ինչպես հաղորդում են իրանական լրատվամիջոցները, այս առիթով կասկած է հայտնել Իրանի ազգային անվտանգության և արտաքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ալեդին Բորուժերդին:

«Նախ և առաջ ես կասկածում եմ այդ տվյալների իսկության հարցում, քանի որ ԱՄՆ-ն այդ մասին հաղորդել էր նաև անցյալ տարի: Բայց եթե անգամ պարզվի, որ այդ լուրը ճշմարիտ է, իրականում նրանք ոչ մի էական բան չեն արել»,- հայտնել է Բորուժերդին:

Բեն Լադենը սպանվել է 2011թ. մայիսի 1-ին Իսլամաբադի մերձակայքում գտնվող իր առանձնատանը: Նրա դին արդեն հանձնվել է ծովին: Ըստ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, նրա գտնվելու վայրի մասին հայտնի է դարձել նախորդ շաբաթ: «Ալ-Կայիդայի» առաջնորդի ոչնչացման մասին առաջինը պաշտոնապես հաղորդեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հատուկ հեռուստաուղերձում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---