3 մայիսի 2011 - 10:06 AMT
Մայիսի 4-ին Արցախի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում կանցնի ԵԱՀԿ հերթական դիտարկումը

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն մայիսի 4-ին տեղի կունենա Արցախի Հանրապետության ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հերթական դիտարկումը Մարդակերտի շրջանի Թալիշ գյուղի մոտ: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել ԼՂՀ ԱԳՆ-ում, ղարաբաղյան կողմից դիտարկումը կանցկացնեն անձնական ներկայացուցչի օգնականներ Խրիստո Խրիստովը, Մարիուս Պուոդզիունասը և ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ, գնդապետ-լեյտենանտ Ալեքսանդր Նեպոկրիտիխը:

Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգող Իմրե Պալատինուսը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Անթալ Հերդիչը և ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ, գնդապետ-լեյտենանտ Մայքլ Օ'Քոննորը: