«Կարին» համույթի «Յարխուշտա» պարը հաղթել է Աշխարհի ժողովուրդների պարի փառատոնում

PanARMENIAN.Net - «Կարին» համույթի «Յարխուշտա» պարը հաղթել է Իսպանիայում ապրիլի 26-կայացած Աշխարհի ժողովուրդների 14-րդ պարային փառատոնում «Լավագույն պար» անվանակարգում, իսկ «Լավագույն երաժշտություն» անվանակարգում գրավել է երրորդ տեղը:

Աշխարհի ժողովուրդների պարային փառատոնը տեղի է ունեցել ապրիլի 26-30-ն Իսպանիայի Պալմա դե Մալյորկա կղզում, որին այս տարի Հայաստանը ներկայացրել է «Կարին» ժողովրդական պարերի համույթը: Աշխարհի ժողովուրդների պարային փառատոնը մեծ պատմություն ունի: Փառատոնն առաջին անգամ անց է կացվել Գերմանիայի Մյունխեն քաղաքում 1985 թվականին, որին մասնակցել են 67 երկրների ներկայացուցիչներ: 1987 թվականից փառատոնը անց է կացվում Իսպանիայի Պալմա դե Մալյորկա կղզում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---