3 մայիսի 2011 - 13:49 AMT
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին Ադրբեջանում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են 3 հայ ռազմագերիների և 5 քաղաքացիական անձանց, որոնք մեկ ընտանիքի անդամներ ենԿարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են հայ գերիներին Ադրբեջանում: Ինչպես հայտնել է ԿԽՄԿ երևանյան ներկայացուցչության հասարակության հետ կապերի ծառայության ղեկավար Աշոտ Աստաբացյանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են 3 հայ ռազմագերիների և 5 քաղաքացիական անձանց, որոնք մեկ ընտանիքի անդամներ են:

«Անցկացվել է գերիների պայմանների ու ֆիզիկական վիճակի դիտարկում: Նրանց են փոխանցվել հարազատների նամակները: Գերիները ևս նամակներ են հանձնել հարազատներին փոխանցելու համար»,-ասել է Աստաբացյանը՚:

Ըստ ԿԽՄԿ տվյալների, այժմ Ադրբեջանում կա ՀՀ քաղաքացի 3 զինծառայող և 5 քաղաքացիական անձ: