3 մայիսի 2011 - 14:37 AMT
Քուշքյանը հիվանդանոցում այցելել է ծանրորդներ Յուրի Վարդանյանին և Նազիկ Ավդալյանին

Հայաստանի առողջապահութան նախարար Հարություն Քուշքյանն այցելել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանին և օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանին, որոնք հիմա գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում, PanARMENIAN.Net-ին հայտնել են առողջապահության նախարարության մամլո ծառայությունից:

Ավդալյանն ապրիլի 26-ին Գյումրի-Վանաձոր մայրուղու վրա ավտովթարի է ենթարկվել և արդյունքում ստացել ողնաշարի վնասվածք: Ապրիլի 28-ին նրան վիրահատել են:

Իսկ օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի սիրտը ոտքի վիրահատության ժամանակ կանգ է առել, և բժիշկները ստիպված են եղել դադարեցնել վիրահատությունը` կատարելով սրտի մերսում:

Տվյալ պահին, բժիշկների խոսքերով, մարզիկներն իրենց լավ են զգում: