ՊԵԿ-ում էլեկտրոնային համակարգի ներդրմամբ հարկային այցելելու անհրաժեշտությունը վերանում է 3 մայիսի 2011 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ոլորտային հերթական հանդիպումը և քննարկումները բանկային համակարգի ղեկավարության հետ էր: Հայկական գրեթե բոլոր բանկերը հանդիսանում են խոշոր հարկատուներ. 2010-ին բանկերը պետբյուջե են փոխանցել 12,9 մլրդ դրամի հարկեր: ՊԵԿ-ի նախագահի հետ հանդիպման ընթացքում բանկերի ղեկավարները ոչ միայն իրականացվող բարեփոխումների ընթացքին են տեղեկացել, այլ նաև հնարավորություն են ունեցել բարձրացնել տարբեր հարցեր: Յուրաքանչյուր գործարար Պետական եկամուտների կոմիտեում ունենալու է իր, այսպես կոչված, անձնական գրասենյակը. կոմիտեում այդպես են անվանում նոր նեդրվող էլեկտրոնային ծրագիրը, որը հարկատունների և հարկային մարմինների միջև օն-լայն շփման կատարելագործում է ենթադրում: Այսինքն` ծրագրի գործարկման պահից բոլոր գործարարներին հատուկ ծածկագիր է տրամադրվելու, որի միջոցով նրանք հնարավորություն կունենան տեսնել իրենց բիզնեսին վերաբերող այն բոլոր տվյալները, որոնք ՊԵԿ-ում են ֆիքսվում` կատարված ներմուծումներից մինչև քարտեր, գերավճարներ, հաշվանցումներ և այլն: Ծրագրի առավելությունները համակարգի ղեկավար Գագիկ Խաչատրյանը ներկայացնում է խոշոր հարկատու հանդիսացող հայաստանյան բանկերի ղեկավարներին, ասվում է ՊԵԿ հաղորդագրության մեջ : «Ընդհանուր առմամբ, երեք տարվա ծրագիր ենք հաստատել. հարկային-մաքսային բարեփոխումները 118 միջոցառում են նախատեսում` մաքսակետերի շինարարություն` եվրոպական չափանիշներով, հարկայինում լրիվ նոր ֆորմատի սպասարկման կենտրոններ, սպասարկման նոր գործելաոճ, էլեկտրոնային շփում և այլն»,-նշել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Բանկային ոլորտը շատ լավ գիտի օն-լայն շփման առավելությունները. հայաստանյան բանկերն իրենց հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով են հանձնում: Գագիկ Խաչատրյանն ընդգծել է, որ ՊԵԿ-ի հետ նրանց գործառույթների շուրջ 90 տոկոսն արդեն էլեկտրոնային է: Իսկ դա նշանակում է, որ հարկային այցելելու անհրաժեշտություն չի առաջանում: Բանկերի ղեկավարները համակարծիք են` բիզնեսի զգալի մասը սպասում էր այս բարեփոխումներին: Իսկ եթե առաջ է գալիս այս կամ այն խնդիրը, ապա հարցը բարձրացնելու համար բիզնեսին առաջարկվում են այս ձևաչափով մշտական հանդիպումներ: «Ներկայացվեց մաքսային-հարկային բարեփոխումների ծրագիրը հայկական բանկերին: Վերջիններս էլ ՊԵԿ-ի ղեկավարին ներկայացրեցին առկա բոլոր խնդիրները` օրենսդրական, ենթաօրենսդրական, որոնք խանգարում են բիզնեսի զարգացմանը: Նաև ներկայացվեցին օրենսդրական փոփոխությունների այն նախագծերը, որոնք կաշխուժացնեն ոչ միայն բանկային համակարգը, այլ նաև իրական հատվածի այլ բիզնեսների զարգացումը»,-նշել է ՀՀ Բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |