14 մայիսի 2003 - 20:27 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՀԱՐԳԵՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ 1916 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՅՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Մայիսի 19-ին` Երեւանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակներ կդրվեն 1916 թ. Օսմանյան Թուրքիայում հույների ցեղասպանության զոհերի հիշատակին: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հույների «Պատրիդա» հասարակական կազմակերպության ղեկավար Էդուարդ Պոլատովը: 1915 թվականին իրականացնելով 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունը, երիտթուրքերը շարունակեցին Թուրքիայի բնիկ քրիստոնյա բնակչության ոչնչացումը եւ 1916 թ. կատարեցին նոր ոճրագործության` իրականացնելով Թուրքիայի տարածքում բնակվող հարյուր հազարավոր հույների ցեղասպանությունը: