Ստևիցա Կուզմանոսկին լքեց «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնը 3 մայիսի 2011 - 19:59 AMT PanARMENIAN.Net - «Բանանց» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը, առաջնության առաջին շրջանի ավարտից հետո անբավարար գնահատելով թիմի ելույթները բարձրագույն խմբի առաջնությունում և գավաթի խաղարկությունում, հեռացրել է պաշտոնից «Բանանցի» գլխավոր մարզիչ, մակեդոնացի Ստևիցա Կուզմանոսկիին: Բարձրագույն խմբի առաջնությունում «Բանանցը» աննախադեպ վատ է մեկնարկել` յոթ հանդիպումներում վաստակելով ընդամենը երեք միավոր, իսկ գավաթի խաղարկությունում թիմը հասավ մինչև կիսաեզրափակիչ: Ստևիցա Կուզմանոսկին գլխավորեց «Բանանցը» 2010 թվականի սկզբում, ու թիմը նրա գլխավորությամբ, նախորդ առաջնությունում դարձավ արծաթե մեդալակիր ու մասնակցեց գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը: Նույն հաջողությունը մակեդոնացի մասնագետին կրկնել չհաջողվեց: «Բանանց» ՖԱ-ի նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա շատ մոտ ապագայում, հաղորդում է «Բանանցի» պաշտոնական կայքը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |