Ականջ չդնելով Արցախի նախազգուշացումներին` Բաքուն մարտի է նետվում. նա ձանձրացել է խաղաղ բանակցություններից 3 մայիսի 2011 - 20:25 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Էլդար Սաբիրօղլուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջնորդներին իրական գործողությունների, այլ ոչ թե հայտարարությունների կոչ է արել: Սաբիրօղլուն գտնում է, որ «ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ժամկետը սպառվում է»: «Ադրբեջանի ղեկավարությունն ու ժողովուրդը ևս մի քանի տարի չեն սպասելու հակամարտության լուծմանը, համբերությունն արդեն սպառվում է»,- նշել է Սաբիրօղլուն «Ազերբայջան» թերթին տված հարցազրույցում: Մեկնաբանելով դիպուկահարներին շփման գծից հեռացնելու վերաբերյալ միջնորդների առաջարկը` Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղարը հայտնել է, որ դա ելք չէ իրադրությունից: Ըստ երևույթին, ելնելով «անսպառ համբերությունից», Ադրբեջանը նախանձելի համառությամբ խախտում է հրադադարի ռեժիմ` գնդակոծելով ղարաբաղյան դիրքերը զենքի տարբեր տեսակներից, ինչպիսիք են «АК», «СВД», «Սև նետ», «ПК», «ДШК», «УТЕС»: Ցավոք, միջադեպերն անկորուստ չեն: Ապրիլի 29-ին ողջ օրվա ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը` հիմնականում դիպուկահարներ, ինտենսիվ կերպով շարունակել են գնդակոծել ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերը, որի հետևանքով զոհվել է երկու զինծառայող, մեկը` վիրավորվել: Ապրիլի 28-ին` տեղական ժամանակով 16:15-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարտունու) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից գլխուղեղի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել ԼՂՀ Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Վազգեն Բախշյանը: Դեպքից անմիջապես հետո զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վիրավորը մահացել է: Ընդ որում` Ադրբեջանը հետո ամեն կերպ փորձում է իր վրայից թոթափել իր գործած սպանությունների մեղքը` փորձելով և' իրեն, և' միջազգային հանրությանը հավատացնել, որ այդ կորուստները «ներքին վեճերի» արդյունք են: Ըստ երևույթին, ինչպես հայտնել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Սենոր Հասրաթյանը, Բաքուն իսկապես շփոթել է ադրբեջանական ԶՈՒ-ում տեղի ունեցող միջադեպերը հայկական բանակի հետ: Մինչդեռ Արցախն ուղղակիորեն զգուշացնում է. ոչ մի նման գործողություն անպատիժ չի մնալու: Ադրբեջանը սադրիչ գործողությունների համար հայկական կողմից համապատասխան արձագանք է ստացել և ապագայում ստանալու և ստիպված է լինելու մշտական վախի մթնոլորտում ապրել, խոստանում են Արցախում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |