Մեթյու Բրայզան ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնության գան

Մեթյու Բրայզան ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնության գան

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան մեկնաբանել է ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցային իրավիճակը և պատմել է թե ինչ աշխատանք է տարվում այսօր: «Տարիներ պահանջվեցին, որպեսզի ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցային գործընթացն այժմյան փուլ դուրս գա»,-ասել է ԱՄՆ դեսպանը: «Վերջին տարիներին նախագահները, ԱԳ նախարարներն ու միջնորդները աշխատել են արդար առաջարկներ նախապատրաստել կողմերի համար: Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ առաջարկներում հաշվի են առնված տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները: Ես շփվել եմ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ, որն ասել է, որ բանակցություններում առաջընթաց կա: Ես իմ կողմից կանեմ ամեն ինչ, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնության գան այդ կարևոր հարցերի շուրջ»,-ասել է Բրայզան, հայտնում է 1news.az-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---